Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել Լավրովի լավատեսությունը, բայց Ադրբեջանն անվստահելի երկիր է

Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել Լավրովի լավատեսությունը, բայց Ադրբեջանն անվստահելի երկիր է
17.04.2019 | 21:01

Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի։ «Սակայն, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք խիստ անկանխատեսելի հակառակորդ»՝ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսակետին, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները, Մոսկվայի կարծիքով, թղթի վրա չեն մնա։
«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա։ Ադրբեջանը անհուսալի, վերին աստիճանի անվստահելի երկիր է։ Լինում է, որ այս կամ այն հարցի շուրջ համաձայնության է գալիս, նույնիսկ՝ ստորագրում՝ բանավոր և գրավոր համաձայնություն տալիս, սակայն հետո խախտում է պայմանավորվածությունները»՝ ասել է Դավիթ Բաբայանը; Նրա խոսքով, եթե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լավատեսություն է հայտնում, հայկական կողմը ևս կցանկանար առաջընթաց տեսնել, բայց առայժմ հարյուր տոկոսանոց վստահություն անհնար է ունենալ։
«Դրական առաջընթացի համար կարող են տարիներ պետք լինել։ Եթե անգամ փոքր քայլ լինի առաջ, չի բացառվում, որ Ադրբեջանի պատճառով հետո երկու-երեք հետքայլ գրանցվի», - ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։


Սերգեյ Լավրովը Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին կարծիք է հայտնել, որ հիմքեր ունի ենթադրելու, թե Բաքուն և Երևանը շահագրգռված են, որպեսզի ԼՂ հարցով պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան: Նա նաև նշել է, որ Մոսկվան օգնելու է պայմանավորվածությունների իրականացմանը:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ